Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը կոչ է արել ավտոկայանատեղիների վարձավճարների դրույքաչափերին առնչվող նախագծին նայել ոչ թե տարեկան, այլ օրական կտրվածքով. «Երբ ասվում է մարդը գալիս է մի ժամով կանգնի, այդ մի ժամի համար 300 դրամ է վճարում, կանգնում է, գնում է, պետք չի 160.000 վճարել»,- ասել է նա՝ կոչ անելով ազնիվ գտնվել։
Նա նշել է, թե Կենտրոնի բեռնաթափման հարցում համալիր գործիքներ կան, որոնցից ամեն մեկն իր ազդեցությունն ունի. «Ընդդիմությունը չի կարող անվերջ քննադատել ու վերջին պահին ասել՝ առաջարկներ։ Իսկ ո՞ւր են ձեր առաջարկները»։