Տորք Անգեղի արձանի հարակից գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի:
Առաջին փուլի աշխատանքներն արդեն ավարտվել են, հաջորդ տարեսկզբից կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը: Ամբողջությամբ ավարտվել է Մինաս Ավետիսյանի պուրակի հիմնանորոգման ծրագիրը. բնակիչների հանգստի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ:
«Մենք այգիները կառուցապատելու քաղաքականությունից անցել ենք ավելի կանաչապատելու և բարեկարգ դարձնելու քաղաքականությանը: Այգիների բարեկարգման համար 2023թ. աննախադեպ տարի է եղել, և 2024 թվականին պետք է էլ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարենք»,- նշել է Տիգրան Ավինյանը: