Երևան

Երևանում անցկացվել է 36 հազար գծամետր ոռոգման համակարգ

«Երևանում այս տարի փոխարինվել է շուրջ 1000 տասնամյա ծառ։ Տնկված թփերը 25 հազարից ավելի են, շուրջ 7000–ը՝ մեր տնկարանի կողմից։ Ծաղիկները շուրջ մեկ միլիոն հատ են եղել, որից 120 հազարը արտադրված է մեր կողմից»․ այս մասին այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արեմն Բեգոյանը։

«Այսպիսով, կանաչ զանգվածը ավելացել է 20 հեկտարով, որից 15 հեկտարը՝ միայն «Եռաբլուրին» հարող լանջերում։ Ավանում էլ հիմնվել է նոր անտառտնկարկ, որոշ մասերում ավելացել են սիզամարգերը և կանաչ զանգվածները»,- ասել է ՀՈԱԿ-ի տնօրենը։

Բեգոյանը հայտնել է, որ Երևանում հիմնվել է երկու բոլորովին նոր այգի՝ Քանաքեռում և Շենգավիթում։ Վերականգնվել է «Օղակաձև» զբոսայգու 4-րդ և 5-րդ հատվածների մի մասը։