Երևան

2024թ. աղբի տեսակավորման ցանկին կավելանա նաև ալյումինը

Երևանում թափոնների վերամշակման գործընթացի շրջանակներում 30-35 տոննա ապակի, 30 տոննա պլաստիկ և 580 տոննա ստվարաթուղթ է հանձնվել վերամշակման։

«Անցկացվել է 36 հազար գծամետր ոռոգման համակարգ։ Սա աննախադեպ ցուցանիշ է։ Ձեռք է բերվել երկու նոր «Վոլվո» ավտոմեքենա՝ աղբի տեսակավորման համար, և երեք 32 և 22 մետր բարձրություն ապահովվող ավտոաշտարակներ»,- այս մասին հայտնել է Արմեն Բեգոյանը։

Երևանը նաև հաղթող է ճանաչվել Երևան-Վարշավա-Տիրանա ծրագրում և դրա շրջանակներում ԵՄ-ից հավելյալ մեկ միլիոն եվրոյի լրացուցիչ գրանտ ստացել։ Գրանտի շրջանակներում քաղաքը կստանա աղբի տեսակավորման համար նախատեսված 1000 նոր աղբաման։ 2024թ. աղբի տեսակավորման ցանկին կավելանա նաև ալյումինը։ Ներկայիս 100-120 աղբի տեսակավորման կենտրոնները կհասցվեն 300-ի։