Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին կոչ է արել շատ նախագծեր ներկայացնել․
«2024թ. հանրագումարային առումով հուսով եմ, որ տարին ամփոփելու ենք ավելի մեծ ծավալի աշխատանքներ արած, և բոլորիդ ևս մեկ անգամ խնդրում եմ՝ նախագծեր, նախագծեր, նախագծեր, և պահանջեք հավելյալ գումարներ ձեր նախագծերի համար։ Ինչպես այս տարին է ցույց տվել, ով հավելյալ նախագծեր կարողացել է բերել, հիմնականում ֆինանսական պահանջը բավարարվել է»,- ասել է նա։
Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն էլ վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ բակային շրջայցերի ժամանակ բնակիչներ առաջ քաշած բոլոր հարցերը բարձրացված են ու համապատասխան ընթացակարգով փոխանցվել են վարչական շրջանների ղեկավարներին. «Կխնդրեի հնարավորության սահմաններում դրանք ներառել 2024թ. ծրագրերում՝ որպես բնակիչների կողմից բարձրացված խնդիրներ, ու դրանց նկատմամբ առավել ուշադիր լինել»։