Երևանում հայտնաբերվել է թարմ սիգի վաճառքի 54 դեպք, արդյունքում առգրավվել է 741 կգ թարմ սիգ. տեղեկացրել է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 25 արձանագրություն. «2023թ. ընթացքում ընդհանուր առգրավվել է փողոցային առևտրի իրավախախտման առարկա հանդիսացող 25.450 կգ ապրանք»։
«Սա ևս մի կարևոր ծրագիր է, որ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, և այստեղ կարևոր է, որ համալիր միջոցառումներ են իրականացվում Շրջակա միջավայրի, տեսչական մարմինների մեր գործընկերների կողմից»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։