Եվրոպական գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ խոշոր ծրագիր ունենք՝ նոր մանկապարտեզների կառուցում և գործող մանկապարտեզների վերակառուցում և հիմնանորոգում․ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հաջողությամբ իրականացվել է 15 մլն եվրոյի ծրագիր, որի շրջանակում ամբողջությամբ վերակառուցվել է 15 մանկապարտեզ։
Հովհաննիսյանի խոսքով՝ 35 մանկապարտեզի մասով նախատեսվում է իրականացնել հորիզոնական միջոցառումներ. «Այդ մանկապարտեզներն ունեն հարթ տանիքներ, որոնց վրա տեղադրվելու են արևային պանելներ, և մանկապարտեզի հոսանքը սնուցվելու է արևային վահանակներից»։
Մանրամասները՝ տեսանյութում