«Երքաղլույս» ՓԲԸ-ի տարվա կտրվածքով ծախսերը (ներառյալ՝ աշխատավարձի ֆոնդ ու հոսանքի ծախս) կազմում են 2,1 մլրդ դրամ։ Ընդ որում, այդ գումարը մինչև վերջերս ամեն տարի կառավարության կողմից տրամադրվում էր սուբսիդիայի տեսքով, բայց 2024թ․ բյուջեի մեջ այդ սուբսիդիան չկա․ Երևանի լուսավորության ծախսն ամբողջապես ընկնում է համայնքի վրա». ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում լայնածավալ փոփոխություններ են իրականացվել։
Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ 8600 լուսատու է փոխվել. «5–ամյա ռազմավարական ծրագրով, որը մոտ օրերս Երևանի ավագանին կհաստատի, առաջիկա 3 տարվա ընթացքում լուսատուներն ամբողջությամբ կփոխվեն, և Երևանն ամբողջությամբ էներգախնայող լուսատուներով կահավորված կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում