Երևան

Վթարի պատճառ դարձած ավտոբուսի վարորդը դեռ բժիշկների հսկողության տակ է

«Երևանի ավտոբուս» ընկերության ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել օրերս մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած մեծ վթարից։

«Թիվ 18 երթուղու ավտոբուսի վարորդ Ալեքսան Կարապետյանի ինքնազգացողությունը վատացել է մեքենա վարելու ընթացքում, ինչի հետևանքով վնասվել է 10 մեքենա։ Ուղևորներ ու հետիոտներ չեն տուժել, դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վարորդին տեղափոխել է Հերացու անվ․ համալսարանական հիվանդանոց, որտեղ ստացել է բուժօգնություն, և մինչ օրս բժիշկների հսկողության տակ է»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Խաչիկ Մալոյանը։

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի՝ նա տեղեկացրել է, որ վարորդները մինչև երթուղի դուրս գալը ստուգվում են, վարորդի հետ էլ ամեն ինչ նորմալ է եղել։