Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. «Հիմա որ այդ մուտքն ապահովել ենք, տեսել ենք, որ այնտեղ ավտոմեքենաներն արդեն շարվել են մի գծով։ Ենթադրում են, որ այդ ճանապարհը նրա համար էր կառուցվում, որ երկրորդ մուտք ունենա ավտոմոբիլային տրանսպորտի համար, բայց հիմա արդեն կայանատեղի է դարձել»։
Քաղաքապետին տեղեկացրեցին, որ ուսումնասիրություն կիրականացնեն և համապատասխան երթևեկության կանոնների նշաններով կկահավորեն ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում