Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի. հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: Ըստ նրա՝ սա արվում է մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը բնակիչների շրջանում խթանելու նպատակով․
«Երթևեկությունը կարգելվի շաբաթ և կիրակի օրերին՝ 06:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Ներկա պահին բոլոր ճանապարհային նշանները վերականգնված են և ամբողջությամբ կահավորված»,- ասել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ պետք է պատշաճ վերահսկողություն լինի. «Թե չէ՝ չի աշխատի»:
Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց՝ ճանապարհային ոստիկանության հետ քննարկվել է հարցը, այժմ նաև պետք է պարեկային ծառայությանը խնդրել, որ վերջիններս հետևողական լինեն: