Երևան

Մինչև Ամանոր կուժեղացվի սիգի ապօրինի վաճառքի հսկողությունը

Սիգ ձկնատեսակի որսի արգելքով պայմանավորված՝ հանձնարարվել է մինչև Ամանոր առավել ուժեղացնել հսկողությունը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս կապակցությամբ հայտնել է. «Պետք է խնդրեմ՝ շաբաթվա ընթացքում և մինչև Նոր տարի սիգ ձկնատեսակի որսի արգելքի շրջանակներում մեր ջանքերը մի փոքր ավելի ինտենսիվացնենք, կոորդինացիան ավելի հստակեցնենք:

Ես գիտեմ՝ աշխատանքներ արվում են, բայց կարծում եմ՝ հիմա մի փոքր ավելի մեր ինտենսիվ աշխատանքն էականորեն կազդի սև շուկայում սիգի շրջանառության վրա»,- ասել է նա։