Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, բոլորիդ սիրով հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը:
Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:
Այդ օրը հրապարակին հարակից՝ Երևանի 2750-ամյակի այգում կտրվի նաև Սուրբծննդյան տոնավաճառի մեկնարկը»: