«Թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է շղթայական վթարի պատճառ». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Վարորդի մոտ նախաինֆարկտային վիճակ է։ Տեղափոխվել է բժշկական կենտրոններից մեկը, վիճակը ծանր է։ Իսկ մեքենաների փոխհատուցումը ԱՊՊԱ-ի շրջանակներում է իրականացվելու։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսը մենք մեր ուժերով կվերանորոգենք»,- ասաց Կոստանյանը։
Հայկ Մագոյան