«Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների հետ համատեղ Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հասցեներում հերթական անգամ իրականացրին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Հարգելի՛ տնտեսվարողներ, հիշեցնում ենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելն անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»,- այս մասին ասվում է վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հաղորդագրության մեջ։