Երևան

Մեկնարկել է Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարների գործունեության հավաստագրումը

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին: 

Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն, զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով: