Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից հայտնում են, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի/21.06.2014թ.Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ.N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ք.Երևան, Լեոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի դահլիճում (հասցե`Աջափնյակ վարչական շրջան,Բաշինջաղյան փող. 2-րդ նրբ.) տեղի ունեցավ Երևան քաղաքի Աջափնյակ շրջանում մետրոյի կայարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման 1֊ին փուլը։