Երևան

Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

 Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը: 

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: