Երևան

Փոխվում են Նազարբեկյան թաղամասի շենքերի մուտքերի պատուհանները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի 7,9 բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվում են հնամաշ պատուհանների փոխարինման աշխատանքներ։

Մինչև տարեվերջ իրականացվելու են Նազարբեկյան 2, 4, 8,11,13,18 շենքերի մուտքերի պատուհանների փոխարինման աշխատանքներ։

2024 թվականին նախատեսված է նաև՝

 Լենինգրադյան 50,48/4,

 Լուկաշինի 1, 2

 Մազմանյան 8, 10, 12, 16, 20,

 Բաշինջաղյան առաջին փողոց 3, 5, 7, 8

 Ֆուչիկի առաջին փողոց 1,11,15 բազմաբնակարան շենքերի մուտքերի պատուհանների փոխարինման աշխատանքներ։