Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Երևանի բյուջեին, նշեց, որ այն տասնամյակներ շարունակ թերհամալրված է։ Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն Երևանին, այլ Հայաստանի բոլոր քաղաքներին․
«Այս խնդիրները պետք է լուծվեն ֆունդամենտալ կերպով։ Այդտեղ մենք առաջարկվող լուծումներ ունենք, և դրան վաղ թե ուշ պետք է անդրադառնանք։ Ֆինանսական ապակենտրոնացման նպատակով փետրվարին պետք է խորքային քննարկումներ սկսենք ֆինանսների նախարարության հետ»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ Երևանը և Հայաստանի խոշորացված համայնքները պետք է իրենց ենթակառուցվածքները պահպանելու միջոցներ ունենան․ «Սա է այն ճանապարհը, որով բոլոր քաղաքները ինտեսիվ կառուցապատման կանցնեն: Տեղային լուծումների փոխարեն կունենանք ինստիտուցիոնալ համակարգ»:
Մանրամասները՝ տեսանյութում