Երևան

Այս պահին տուգանքը բարձրացնելու խնդիր չկա. փոխքաղաքապետ

«Տուգանքների բարձրացման կամ իջեցման հարցն ԱԺ տիրույթում է գտնվում․ մենք որևէ նախաձեռնությամբ հանդես չենք եկել»,- հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոկայանատեղիների վարձավճարի բարձրացման դեպքում տուգանքների չափի մասին հարցին։

«Չի բացառվում, որ հետագայում մեր կարծիքը փոխվի, և հնարավոր է՝ տուգանքը բարձրացնելու խնդիր առաջանա։ Բայց այս պահին նման խնդիր չկա»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին՝ որքանո՞վ կբեռնաթափվի փոքր Կենտրոնը նախագծի կիրառմամբ, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն ասել է՝ մոտ 5-6 հազար տրանսպորտային միջոցով։