Երևան

Ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի համաձայնագրեր

Ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի համաձայնագրեր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երևան քաղաքում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները: Կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա: Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ:

ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրեցինք «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:

Սա բանկի հետ համատեղ կյանքի կոչվող հերթական ծրագրերից է, որը վկայում է հաջողված գործակցության ու վստահելի գործընկերային հարաբերությունների մասին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական