Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին և կառավարությանը՝ վերջին երկու տարվա ընթացքում մետրոպոլիտենին տրամադրած աջակցության համար։
Այնուհետև Սեդրակյանը տեղեկացրեց, որ երեք ամսվա ընթացքում գիծ դուրս կգա երեք շարժակազմ՝ երեք վագոնով։
Քաղաքապետը հետաքրքրվեց՝ կա՞ն գնումներ, որոնց համար դեռ հատկացումներ չեն արվել։
Սեդրակյանի խոսքով՝ շուրջ 120 միլիոն դրամի պահեստամասերի, 220 միլիոն դրամի շարժասանդուղքների և այլ գնումների համար հատկացումների անհրաժեշտություն կա։
Մանրամասները՝ տեսանյութում