Երևան

Երևանում շահագործման կհանձնվի 23 հիմնանորոգված մանկապարտեզ

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն արդեն պատրաստ է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ամբողջական փաթեթը համալիր փորձաքննության փուլում է: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նախագիծն այս տարի դնել մրցույթի, որպեսզի հաջորդ տարվանից մեկնարկեն շինարարական աշխատանքները: 
***
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը նախաձեռնել է համայնքային ոստիկանության համակարգի ներդնում: Հայեցակարգը մշակման փուլում է:  
***
2023թ. Երևանում հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 23 մանկապարտեզ: Նախագծերով, ի դեպ, որոշ մանկապարտեզներում հնարավորություն է ստեղծվում զգալիորեն ավելացնել գործող խմբերի թիվը: 
***
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրի շրջանակում:  
***
Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Արցախի փողոցի լապտերները ևս փոխարինվել են էներգախնայող  LED լուսատուներով: Գործընթացը կշարունակվի Տիգրան Մեծի պողոտայում: