Երևան

Քաղաքապետարանը գեղագիտական խորհուրդ կունենա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ քննարկվել է քաղաքապետարանին կից գեղագիտական խորհուրդ ձևավորելու հարցը. «Որոշված է, գեղագիտական խորհրդի կարիք քաղաքապետարանն ունի․ մենք ձևավորման փուլում ենք գտնվում»,- ասել է նա։

Անդրադառնալով կանաչապատման և շինարարական հարցերով խորհուրդ ունենալու առաջարկին՝ նա նշել է, թե որևէ խնդիր չի տեսնում. «Կանաչապատման աշխատանքների հետ կապված կա ՀՈԱԿ-ին կից խորհուրդ, կոչվում է տեխնիկատնտեսական։ Բայց ամբողջովին բաց եմ այդ հարցի մակարդակը բարձրացնելուն»,- ասել է նա։