Երևանի ավագանու հետաձգված նիստում ելույթով հանդես եկավ նաև փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Մեսրոպ Մանուկյանի ելույթին և գնահատականներին․
«Բոլորը ներկա են եղել և տեսել են, թե որտեղից է առաջացել սադրանքը։ Ես իմ քաղաքական գնահատականը տվել եմ և կարծում եմ, որ եթե կա սադրանք, կա նաև հավանականություն, որ կլինեն սադրվողներ։ Ցավոք, մեր թիմակիցներն են այդ սադրանքին տրվել, որի համար մենք ընդհանուր ներողություն ենք խնդրում։ Բայց Դուք ձեր թիմակիցների համար ներողություն չխնդրեցիք այն հայհոյանքների, վարքագծի համար, որը եղավ»,- նկատել է Արմեն Փամբուխչյանը։