Երևան

«ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից ոչ մի սանտիմետր ետքայլ չենք արել». Տիգրան Ավինյան

«ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից ոչ մի սանտիմետր ետքայլ չենք արել». Տիգրան Ավինյան

«Ինչ–որ տարիքից չարի ու բարու հեքիաթային պատկերացումներից դուրս եմ եկել, և ինձ համար կարևոր է՝ ինչ համակարգ ենք մենք ստեղծում, և արդյո՞ք մենք կարողանում ենք միասին, անկախ նրանից՝ իշխանություն ենք, թե ընդդիմություն, կայացնել ժողովրդավարական համակարգ»,– ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Ըստ նրա՝ ժողովրդավարական համակարգը գեղեցիկ բառ չէ և ենթադրում է այդ մարդկանց համար ստիմուլներ ու պատիժներ, եթե այդ տրամաբանությունից դուրս գան․

«Վերջին ընտրությունները, որտեղ 53 ձայնի տարբերությամբ կարող էր էական բան փոխվել, ապացույցն է այն բանի, որ մենք այդ ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից ոչ մի սանտիմետր ետքայլ չենք արել: Ինձ համար, ֆունդամետալ առումով, այս հարցն է, որ փայփայման և պաշտպանության կարիք ունի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական