Երևան

«Մեզ հետ շանտաժի լեզվով պետք չէ խոսել». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն Սուքիասյան, Դուք խոսում եք այն մասին, որ Ձեր խոսքում զուսպ եք և հանդուրժողական, հետո վիրավորում եք մի քաղաքական ուժի՝ անվանելով արբանյակ։ Ես փչացած հեռախոս չեմ այստեղ։ Եթե ասում եմ՝ հարգելի գործընկերներ, այս հարցերի ժամանակ պետք է քննարկել հարցերը, դա նշանակում է՝ պետք է քննարկել հարցերը»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ շանտաժի լեզվով պետք չէ խոսել․ «Որովհետև ինչքան այս նիստերը մեզ են պետք, այդքան էլ՝ ձեզ և ձեր ընտրողներին։ Որովհետև եթե այստեղ բոլորով խնդիրներ չենք կարողանալու լուծել, այս ավագանու ինստիտուտը, միգուցե, կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների»։

Քաղաքապետը շեշտեց՝ նոր ընտրություններից չեն վախենում և խնդրեց «հաթաթաների լեզվով չխոսել»․ «Մենք ձեզ հետ այս լեզվով չենք խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում