Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն այսօր նիստի ժամանակ ասաց, որ չի արձագանքելու հնչեցրած կարծիքներին և որակավորումներին՝ ոչ թե նրա համար, որ չի կարողանում, այլ նրա, որ հարգում է քաղաքապետին և այդ ինստիտուտը․
«Բայց ուզում եմ հավելել, որ առիթից չօգտվի ոչ ոք։ Ցանկացած ձևաչափով, այս դահլիճում, թե այս դահլիճից դուրս, ստանալու են համապատասխան պատասխան։ Ինչ կտան, այն էլ կստանան։ Վերջում էլ, թեմայից դուրս, հավելեմ․ 12 վարչական շրջանի ղեկավարներին եմ ասում՝ ես ձեր ցավը տանեմ, տղերք»,- ասաց Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Ժողովուրդ ջան, անկեղծ ասած՝ ես իրենց ցավը չտանեմ։ Ես չեմ խրախուսում որևէ տեսակի բռնություն, և սա իմ սկզբունքային դիրքորոշումն է։ Ո՛չ ֆիզիկական բռնություն, ո՛չ վերբալ։ Ինձ թվում է՝ և՛ այդ ժամանակաշրջանն ենք ապրել, և՛ այդ տարիքից ենք դուրս եկել»։
Մանրամասները՝ տեսանյութում