Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է․
«Հիմա այն անցնում է փորձաքննությունների փուլը։ Այն բոլոր քննարկումները, որոնք վերաբերել են մետրոյի կայարանին, վերջապես արդեն մոտենում են իրականացման փուլին։ Հիմա էլ արդեն նախընտրական շրջան չի, խոստումներ չենք տալիս, ուղղակի ամեն ինչ ձեր աչքի առջև տեղի կունենա»,- ավագանու նիստին ասել է Տիգրան Ավինյանը։