Երևան

«Ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին». Տիգրան Ավինյանը՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին». Տիգրան Ավինյանը՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դատարանը երդմնակալության նոր արարողություն նշանակելու հնարավորություն չունի». հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթին․

«Եթե ենթադրենք՝ Ձեր պնդումներն իրավական հիմք ունեն, այս ավագանին առհասարակ որևէ գործունեություն չպետք է ծավալեր, մենք պետք է լուծարված լինեինք ու գնայինք նոր ընտրությունների։ Հետևապես, Ձեր իրավական գնահատականներն առաջարկում եմ ճշգրտել»,- ասել է Ավինյանը՝ հավելելով․ «Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, քաղաքապետ չի ընտրվել, մենք, տրամաբանությամբ և օրենքով, ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ չպետք է ունենայինք։ Հետևաբար, հարց․ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական