Երևան

«Ցավում եմ, որ նման միջադեպ ունեցանք». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. այն կշարունակվի վաղը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ավագանու նիստում «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների միջադեպին, նշեց. «Իրապես, շատ եմ ցավում, որ նման միջադեպ ունեցանք։ Ինձ մեղավոր եմ համարում դրանում, որ, որպես նիստը վարող, չեմ կարողացել այն կանխել։ Ես ներողություն եմ խնդրում ձեզնից, բոլորիցդ, երևանցիներից նույնպես»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ համաձայնության դեպքում նիստը կշարունակեն վաղը։