Այսօր Երևանի ավագանու նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց Երևանի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը գումարել դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ին։
Ավագանին 42 ձայնով կողմ քվեարկեց և հաստատեց հաջորդ նիստի անցկացման օրն ու ժամը։
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հերթական նիստից բացի, կլինի նաև ավագանու արտահերթ նիստ։
Հիշեցնենք՝ Երևանի նորընտիր ավագանին գումարել է իր 1-ին նստաշրջանի երկրորդ նիստը: