Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 10 ℃

Рус Eng

«Չպետք է «հայկական իմպրովիզացիա» անել. աշխարհն անցել է այս փորձով, պետք չէ հեծանիվ հորինել». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան

20 Նոյեմբերի, 10:35

«Թեքահարթակների հարցում պետք է կիրառվի գրագետ մոտեցում, համաձայնեցված ստանդարտ, ինչպես աշխարհի զարգացած քաղաքներում»․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Չպետք է անել «հայկական իմպրովիզացիա»: Աշխարհն անցել է այս փորձով, պետք չէ հեծանիվ հորինել»,- ընդգծեց քաղաքապետը։ 

Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ Երևանում 400 թեքահարթակների համար գնման հայտ է պատրաստվում 2024թ․ համար։ Մեկ թեկահարթակի արժեքը 250 հազար դրամ է նախատեսված։

Քաղաքապետն ասաց, որ շատ կարևոր է ստանդարտը, և առաջարկեց համաձայնեցնել այն, քանի որ մեծածավալ աշխատանք է իրականացվելու․ «Էլի չանենք մի բան ու հետո ասենք՝ այսպես կամ այնպես, չի ստացվել և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում