«Թեքահարթակների հարցում պետք է կիրառվի գրագետ մոտեցում, համաձայնեցված ստանդարտ, ինչպես աշխարհի զարգացած քաղաքներում»․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Չպետք է անել «հայկական իմպրովիզացիա»: Աշխարհն անցել է այս փորձով, պետք չէ հեծանիվ հորինել»,- ընդգծեց քաղաքապետը։
Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ Երևանում 400 թեքահարթակների համար գնման հայտ է պատրաստվում 2024թ․ համար։ Մեկ թեկահարթակի արժեքը 250 հազար դրամ է նախատեսված։
Քաղաքապետն ասաց, որ շատ կարևոր է ստանդարտը, և առաջարկեց համաձայնեցնել այն, քանի որ մեծածավալ աշխատանք է իրականացվելու․ «Էլի չանենք մի բան ու հետո ասենք՝ այսպես կամ այնպես, չի ստացվել և այլն»։
Մանրամասները՝ տեսանյութում