Նախորդ շաբաթ Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 167 գովազդ, այս շաբաթ՝ 247. այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Ապամոնտաժված գովազդների թվաքանակն ու տեղաբաշխումը․
Աջափնյակ - 15,
Ավան - 15,
Արաբկիր - 28,
Դավիթաշեն - 64,
Էրեբունի - 1,
Կենտրոն - 42
Նոր Նորք - 30,
Նորք Մարաշ - 9,
Շենգավիթ - 25,
Քանաքեռ - Զեյթուն - 18:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ գովազդի մասին տվյալներն էլեկտրոնային հասանելիություն կունենան։