Մոտակա ամիսների ընթացքում Երևանը կհագեցվի նոր տրանսպորտային շարժակազմով։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։
«Չինական «Ժոն Տոն» ընկերության հետ կնքած պայմանագրով, որով նախատեսվում էր Երևանին մատակարարել 150 ավտոբուս, կավելանան ևս 30-ը։ Նույն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համաձայնեցվել է նոր ավտոբուսների ձեռքբերումը՝ առանց գնի փոփոխության»,- ասել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ 30 նոր ավտոբուսի խմբաքանակն արդեն Չինաստանից ուղևորվել է Հայաստան։
Նրա խոսքով՝ պլանավորվում է ձեռք բերել 259 հատ 18 մետր երկարությամբ նոր ավտոբուս, նախատեսվում է նաև նոր մրցույթ անցկացնել, որով ձեռք կբերվի ևս 171 հատ 8,5 մ երկարությամբ նոր շարժակազմ։
Հայկ Մագոյան