Երևան

«Այս ծրագրերը քաղաքապետարանի պարտականությունը չեն, բանակցային շրջանակն էլ կոնկրետ պիտի լինի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս ծրագրերը քաղաքապետարանի պարտականությունը չեն, բանակցային շրջանակն էլ կոնկրետ պիտի լինի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի ծրագրի առնչությամբ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ բնակիչների հետ համաձայնության փուլում է պայմանագրի տեքստը, նաև կառավարության որոշման անհրաժեշտություն է առաջացել, և քննարկումների պատճառով ժամկետներ են բաց թողնվել։

Նրա խոսքով՝ բնակիչների ներկայացուցիչների հետ վերջին անգամ կքննարկվեն իրենց դիտարկումները, և ավարտական տեսքի կբերվեն փաստաթղթերը, որոշման նախագիծը ուղարկվի կառավարություն, ու կկնքվեն պայմանագրերը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս համատեքստում ասաց.

«Նախորդ շաբաթ Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող բնակիչներին հանձնեցինք բնակարանների գնման վկայականներ:  Սա շատ կարևոր ծրագիր է, որ քաղաքն իրականացնում է, չնայած նմանատիպ ծրագրեր իրականացնելու փաստացի պարտավորություն, որպես այդպիսին, Երևան քաղաքը չունի: Այնուամենայնիվ, երևանցիների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, բայց տեսեք․ Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի ծրագրերը սկսել էինք ավելի վաղ։ Բայց այս քննարկումները բնակիչների հետ չեն կարող անվերջ լինել՝ համոզելու, որ իրենք ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում, որը ոչ շատ հեռավոր ապագայում կարող է փլվել։  Այս ծրագրերը քաղաքապետարանի պարտականությունը չեն, բանակցային շրջանակն էլ կոնկրետ պիտի լինի։ Առաջարկվող պայմանները էականորեն լավն են եղածի համեմատ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական