Երևան

Երևանում շների զբոսանքի համար վայրեր կհատկացվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում շների զբոսանքի համար վայրեր կհատկացվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի վարչական շրջանների զբոսայգիներում շների զբոսանքի համար առանձին վայրեր կհատկացվեն։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են նախատեսված հասցեները

Կենտրոն – Միսաք Մանուշյանի անվան պուրակ

Շենգավիթ – Կոմիտասի անվան զբոսայգու տարածք

Քանաքեռ – Մինաս Ավետիսյանի անվան պուրակ և Պարույր Սևակ-Դրո փողոցների խաչմերուկի հատված

Նոր Նորք – Նորքի 7-րդ զանգված, հրաձգարանի հարակից տարածք

Նորք Մարաշ – Գարեգին Հովսեփյան 26/1 հասցեի հարևանությամբ

Ավան – Մյասնիկյան 42–ին կից այգի

Արաբկիր – Քանաքեռի հէկի վերջնահատվածում կառուցվող զբոսայգի

Դավթաշեն – Կենտրոնական այգու վերջնամաս

Աջափնյակ – Նազարբեկյան թաղամասի ծառուղու վերջնամաս

Մալաթիա-Սեբաստիա – Սիրո և հավատի այգի, ևս մեկը՝ Զատիկյանի անվ․ այգի

Էրեբունի – Վարդավառի զբոսայգի, նաև՝ Արին–բերդ փողոցի 5/11 հասցեին հարակից տարածք

Նուբարաշեն – Նուբարաշեն 6-րդ փողոցի սկզբնամաս

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արդեն հստակ իրականացված ծրագրեր և ուղղակի առանձնացված տարածքներ կան, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցնել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական