Երևան

Նոր Նորքում շարունակվում են մետաղական կոնստրուկցիաների մաքրման և ներկման աշխատանքները

Բարեկարգման ծրագրերի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են մետաղական կոնստրուկցիաների մաքրման և ներկման աշխատանքները:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանվել է հետևողական վերահսկողություն: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ: