Երևան

Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել։

«Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել:  
Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է: 

Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում: Կոնդեցիների հետ քննարկեցինք ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր: 

Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- այս մասին ասվում է քաղաքապետի «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ