Երևան

Երևանի մի շարք պողոտաներում կատարվել են արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի մի շարք պողոտաներում կատարվել են արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ աշնանային աշխատանքների շրջանում արժեքավոր ծառերի լրացման շրջանակներում սոսիներով են լրացվել Մաշտոցի, Ազատության և Վազգեն Սարգսյան պողոտաները, կաղնիներով՝ Գայի և Իսակով պողոտաները։

«Նոյեմբերի 1-ից մեկնարկել է աշնանային սանիտարական էտի և սանիտարական ձևավորման աշխատանքները։ Քաղաքի փողոցներ է դուրս բերվել 46 միավոր տեխնիկա։ Այս պահին աշխատանքներն ավարտված են 32 փողոցում և պողոտայում։ Ընդհանուր առմամբ էտի է ենթարկվել 4614 ծառ։ Աշխատանքները շարունակվում են։ Միաժամանակ, նախկինում չորացած շուրջ 500 ծառատեսակ նույնպես այս ընթացքում դուրս կբերվի Երևանի կանաչ զանգվածներից»,- զեկուցեց Բեգոյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական