Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Կարեն Մելքոնյանի, Լազր Խաչատրյանի և համապատասխան բաժնի աշխատակիցների հետ իրականացրել են շրջայց։
Րաֆֆու փողոցի բազալտե եզրաքարերի փոխարինման աշխատանքները շարունակվում են։
Վարչական շրջանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առկա խնդիրներին: Տրվել են համապատասխան ցուցումներ` շտկել առկա թերությունները: