Երևան

Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգության համար երթևեկությունը շաբաթ և կիրակի կարգելվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու համար շաբաթ և կիրակի օրերին կիրճում մեքենաների երթևեկությունը արգելելու հնարավորություն պետք է ստեղծել՝ առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է, և պետք է իրականացնել։

Քաղաքապետը հորդորեց ֆիքսել այդ հանձնարարականը, ապա հավելեց՝ պետք է որոշակի հնարավորություններ ստեղծել, եթե կարիք կա, նույնիսկ օրենսդրական, որպեսզի հեռակառավարվող թաքնված շլագբաումներ տեղադրել, որովհետև անընդհատ վարչարարություն անելը էֆեկտիվ չէ, եթե կարելի է շաբաթ-կիրակի օրերին ուղղակի ճանապարհը փակել:

Երևանի տրանսպորտի վարչության պետն ասաց, որ մեկ-երկու օրվա մեջ ճանապարհի կահավորումը պատշաճ տեսքի կբերվի, ու պատշաճ հսկողություն կիրականացվի, պարեկների և ՃՈ աշխատակիցների հետ էլ կաշխատեն, որ հասկանան՝ ինչպես են կարգավորում խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում