Երևան

«Դատարանը պարտադրում է, որ «Տորք Անգեղի» այգու մեջ տանք շինթույլտվություն». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Անընդհատ հանդիպում ենք իրավական խոչընդոտների, երբ մարդիկ դատարանի որոշմամբ շարունակում են իրենց բենզալցակայանը աշխատեցնել՝ բնակելի շենքին կպած»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ կան հարցեր, որոնք վստահաբար բխում են հանրային շահերից, բայց անգամ տեսչական մարմիններն են հանդիպում դատական, իրավական որոշումների, որոնք խնդիրներ են առաջացնում․

«Անտրամաբանական է և անընդունելի։ Չի կարող նման բան լինել, երբ Երևանի քաղաքապետարանն ունի ծրագրեր, որոնք հանրային շահից են բխում, տեսչական մարմինն աջակից է այդ ծրագրերին, միասին իրականացնում ենք դրանք, մինչդեռ մարդիկ հնարավորություն են ունենում խափանել մեր գործողությունները»,- նկատեց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մի քանի քննարկում պետք է իրականացնել:

Քաղաքապետն անդրադարձավ նաև դատարանների կողմից պարտադրվող ճարտարապետահատակագծերի տրամադրմանը, որոնք, օրինակ, այգու տարածքում են. «Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է դատավորը կայացնում որոշում, որով դատարանի կողմից քաղաքապետարանին պարտադրվում է տրամադրել ճարտարապետահատակագծային նախագիծ, որն, օրինակ, այգու տարածքում է։ Օրինակ, «Տորք Անգեղի» այգու դեպքում»:

Մանրամասները՝ տեսանյութում