Երևան

Երևանը նախաձեռնել է սահմանների ճշտման գործընթաց. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է հարևան համայնքների հետ քաղաքի սահմանների ճշտման գործընթաց. տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Սա անում ենք, որպեսզի օնլայն քարտեզի վրա Երևանը իր ճշգրտված սահմաններով արձանագրվի, և այդ քարտեզի վրա տեղադրվի նոր նախագծվող գլխավոր հատակագիծը, դրա վրա էլ՝ հետագայում իրականացվող գոտիավորման նախագծերը, և երբ արդեն գոտիավորման նախագծերը լինեն, որը մեր և կադաստրի կոմիտեի համար նույնական է լինելու, այլևս կադաստրի հետ սահմանների ճշտումների խնդիր չունենանք»,- ԱԺ-ում 2024թ․ պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս ասել է Տիգրան Ավինյանը։