Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նորակառույց թաղամասերում կառուցապատողի կողմից որոշակի ենթակառուցվածքներ կառուցելու պարտավորությանը․
«Ծարավ Աղբյուրում խիտ շինարարություն է իրականացվել․ այնտեղ, որտեղ մանկապարտեզ պետք է կառուցվեր, ևս մեկ բազմաբնակարան շենք է կառուցվել։ Հիմա Երևան քաղաքը հող է գտել, այդ թաղամասին կից իր համայնքային հողում պլանավորել է հաջորդ տարվանից կառուցել մանկապարտեզ։ Մենք, որոշակի բեռ դնելով կառուցապատողների վրա, լուծում ենք որոշակի խնդիրներ»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ հարցադրումներ կան, որ համապատասխան ծավալի շինարարության համար պետք է նախատեսվի նաև մանկապարտեզի, որոշ դեպքերում նաև՝ դպրոցի համար տարածք. «Թաղամասի չափից է սա կախված»,- ասել է նա։