Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Սիլիկյան թաղամասում ապօրինի շինությունների քանդմանը․
«Սիլիկյան թաղամասի բնակիչներն ինձ ասացին, որ տասնամյակներ առաջ իրենց կառուցած ինքնակամ շինությունների հետ կապված հարցեր ունեն, ասացի՝ այդ տների հետ դուք խնդիր չեք կարող ունենալ․ եթե այդ հատվածը արդեն թաղամաս է դարձել, քաղաքապետարանը դա երբեք չի քանդի»,- ասել է նա՝ հավելելով․ «Մարդիկ ապօրինի աշխատանքներ են անում այն հույսով, որ մարդիկ կգնան, կգան մյուսները, «մի բան կանենք, մի բան կլինի»։ Այդ մտածողության հետևանքով Սիլիկյան թաղամասում 1 ամսվա ընթացքում 21 շինություն կառուցվեց, և 2 օրում քաղաքապետարանը քանդեց դրանք»: