Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը բաժինների պատասխանատուների մասնակցությամբ շրջայց է կատարել բոլոր այն հասցեներով, որտեղ իրականացվում են բակային տարածքների նախապատրաստական և վերանորոգման աշխատանքներ։
Վարչական շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո իրականացվում են տարբեր հասցեներում բնակիչների կողմից բակային տարածքների զավթված, ցանկապատված հատվածների քանդման աշխատանքներ։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։
«Շրջայցի ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ։ Հարգելի՛ աջափնյակցիներ, հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար, նաև խնդրում և հորդորում, որ խնամքով ու հոգատարությամբ վերաբերվեք համայնքային գույքի նկատմամբ»,- ասված է վարչական շրջանի հայտարարությունում։