«Կարծում եմ՝ ընդհանուր այն մոտեցումը, որ տարիների ընթացքում կրկին պետությունը, քաղաքը այս հարցի վերաբերյալ ունեցել է, սխալ մոտեցում է, որովհետև ի՞նչ տարբերություն՝ պետբյուջեից, քաղաքապետարանի բյուջեից փո՞ղ ես գողանում, թե հո՞ղ ես գողանում ու վրան բան կառուցում՝ ասելով՝ «էս հողն իմն է»․ այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ինքնակամ շինությունների խնդրին։
«Տարբերություն չկա՝ փող ես գողանում, թե հող. նույն տեսակի հանցագործություն է։ Եվ այստեղ էլ իրավաբանական վարչության հետ պետք է հասկանալ՝ ինչպես ենք խստացնում, որ այս տեսակ վերաբերմունքը քաղաքի նկատմամբ ուղղակի վերանա։ Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում ինքնակամ շինություն»,- ընդգծեց Տիգրան նշելով, որ գնում են, համայնքային հողի վրա, գիտակցելով, որ դա իրենցը չի, բան են կառուցում, «հետո ասում՝ մարդ ես, էլի, սրանք կգնան, մյուսները կգան, մի բան կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում